Մենք կստեղծենք միջավայր , որն արտահայտում է Ձեր ոճը, համապատասխանում է Ձեր պահանջներին եւ բարելավում կյանքի որակը․․․
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻԶԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ՝ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ
- Ուսումնասիրություն և տարածքի վերլուծություն
Յուրաքանչյուր նախագծի սկզբում մենք ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու ձեր տարածքը։ Մեր թիմը մանրակրկիտ հետազոտություն է իրականացնում՝ լրիվ հասկանալու միջավայրը, պլանավորումը և ցանկացած խնդիրներ, որոնք կարող են առաջանալ։ Մենք հաշվի ենք առնում ձեր նպատակները, նախասիրությունները՝ ստեղծելով դիզայնի հիմքը, որը կլինի և գործնականորեն հարմարավետ, և գեղագիտորեն գրավիչ:
- Չափումներ և հիմնական հատակագծ
Տարածքի ուսումնասիրությունից հետո կատարվում են չափագրման աշխատանքները։ Դրա հիման վրա մենք ստանում ենք մի քանի հատակագծային տարբերակներ, որը հնարավորություն է տալիս ձեզ ընտրել ամենահարմար տարբերակը: Միասին քննարկելով ստանում ենք այն վերջնական տարբերակը, որը համահունչ է ձեր պատկերացումներին, ֆունցիոնալ է և հարմարավետ:
- 3D Վիզուալիզացիա և իրական պատկերներ
Ընտրված հատակագծի հիման վրա մենք ձևավորում ենք իրական 3D մոդել՝ որը թույլ է տալիս ձեզ տեսնել տարածքը նախքան որևէ աշխատանք սկսելը։ 3D պատկերներն ամբողջությամբ ներկայացնում են յուրաքանչյուր տարրր՝ սկսած կահույքից և լուսավորությունից մինչև գույների պալիտրան՝ թույլ տալով ձեզ վստահորեն որոշում կայացնել:
- Տեխնիկական մանրամասն գծագրեր
Որպեսզի նախագծը իրականացվի առանց սխալների, մենք տրամադրում ենք մանրակրկիտ տեխնիկական գծագրեր, որոնք ընդգրկում են նախագծի բոլոր ասպեկտները։ Դրանք ներառում են հատակագծեր, պատերի փռվածքներ, էլեկտրականության և ջրի մոնտաժման գծագրեր, անհրաժեշտ տեխնիկական բնութագրեր։ Այս փուլը ապահովում է, որ յուրաքանչյուր շինարար ունենա հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես իրականացնի դիզայնը։
- Նյութերի ընտրություն և գնումներ
Ցանկացած նյութի ճիշտ ընտրությունը կարևոր է՝ ստեղծելու տարածք, որը ոչ միայն գրավիչ կլինի, այլև կկատարի իր գործառույթները երկարաժամկետ։ Մենք առաջնորդում ենք ձեզ նյութերի ընտրության հարցում՝ սկսած հատակի և պատերի ծածկույթից մինչև կտորների ու երեսպատման նյութերի ընտրություն: Մենք առաջնահերթություն ենք տալիս որակին և ամբողջական ներդաշնակությանը՝ վստահ լինելով, որ բոլոր նյութերը համապատասխանում են ընդհանուր դիզայնի կոնցեպտին: Մեր թիմը նաև զբաղվում է նյութերի ձեռքբերմամբ և պատվերներով, որպեսզի դրանք հասնեն ժամանակին և համապատասխան բյուջեով։
- Շինարարության հսկողություն
Շինարարության ընթացքում մենք մշտապես հետևում ենք զարգացմանը՝ համոզվելու համար, որ նախագիծը ընթանում է դիզայնին համապատասխան։ Մենք սերտորեն աշխատում ենք շինարարների հետ՝ ստուգելով ամեն փուլի ճշգրտությունը։ Երբ նախագիծը մոտենում է ավարտին, մենք հետևում ենք կահույքի և լույսերի տեղադրման

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ՝
- Ինտերիեր դիզայն
Տան ինտերիերը պետք է լիովին համահունչ լինի տանտիրոջ ճաշակի և ցանկությունների հետ: Տան ինտերիեր ձևավորելիս առաջնահերթ հաշվի ենք առնում տանտերերի կենսաձևը, նախասիրությունները : Շատ կարևոր դեր ունեն կահույքի և նյութերի ընտրությունը, որ լինեն հանգիստ և չձանձրացնող, ինչպես նաև դյուրին օգտագործման մեջ: Գույները և ընտրված գործվածքները պետք է համապատասխանեն տանտերերի նախասիրությանը , քանի որ ծառայելու են երկար:
- Էքստերիեր դիզայն
Կառույցի արտաքին տեսքն առաջին տպավորությունն է թողնում մարդկանց վրա: Էքստերիերի ձևավորումը ներառում է ճակատային բուժումները, նյութերի տեսակները, դրանց դասավորությունը, գույները և ճարտարապետական ոճը: Տան արտաքին տեսքը պետք է համահունչ և ներդաշնակ լինի ինտերիերի հետ:
- Լանդշաֆտ դիզայն
Լանդշաֆտի շնորհիվ ստանում ենք կառույցի ամբողջական տեսքը: Լանդշաֆտային ձևավորման ընթացքեւմ մենք առաջարկում ենք տարածքի գեղագիտական և ֆունկցիոնալ լուծուներ. Որոշվում է կանաչապատման գոտին, ծաղկային և դեկորատիվ ձևավորումները, որոշվում են ծառեռը և բուսատեսակնեըը, ինձպես նաև առանձնացվում է տարածք հանգստի , խաղերի և ժամանցի համար:

Տունն ավելին է,քան միայն բնակության վայր: Տանը դուք պետք է զգաք ձեզ հնարավորինս հանգիստ և ազատ ։ Բնակելի տարածքներ նախագծելիս մենք սերտորեն աշխատում ենք ձեզ հետ՝ հասկանալու ձեր յուրահատուկ նախասիրությունները, առօրյա ռիթմերը, սովորույթները և այլն։ Այստեղ յուրաքանչյուր անկյուն պետք է լինի գործնական և գեղեցիկ։ Մենք առաջարկում ենք բնակելի տարածքների ներքին և արտաքին դիզայն, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորում:
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ՝
- Ինտերիեր դիզայն
Տան ինտերիերը պետք է լիովին համահունչ լինի տանտիրոջ ճաշակի և ցանկությունների հետ: Տան ինտերիեր ձևավորելիս առաջնահերթ հաշվի ենք առնում տանտերերի կենսաձևը, նախասիրությունները : Շատ կարևոր դեր ունեն կահույքի և նյութերի ընտրությունը, որ լինեն հանգիստ և չձանձրացնող, ինչպես նաև դյուրին օգտագործման մեջ: Գույները և ընտրված գործվածքները պետք է համապատասխանեն տանտերերի նախասիրությանը , քանի որ ծառայելու են երկար:
- Էքստերիեր դիզայն
Կառույցի արտաքին տեսքն առաջին տպավորությունն է թողնում մարդկանց վրա: Էքստերիերի ձևավորումը ներառում է ճակատային բուժումները, նյութերի տեսակները, դրանց դասավորությունը, գույները և ճարտարապետական ոճը: Տան արտաքին տեսքը պետք է համահունչ և ներդաշնակ լինի ինտերիերի հետ:
- Լանդշաֆտ դիզայն
Լանդշաֆտի շնորհիվ ստանում ենք կառույցի ամբողջական տեսքը: Լանդշաֆտային ձևավորման ընթացքեւմ մենք առաջարկում ենք տարածքի գեղագիտական և ֆունկցիոնալ լուծուներ. Որոշվում է կանաչապատման գոտին, ծաղկային և դեկորատիվ ձևավորումները, որոշվում են ծառեռը և բուսատեսակնեըը, ինձպես նաև առանձնացվում է տարածք հանգստի , խաղերի և ժամանցի համար:
ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Ճիշտ կառուցվածքով կոմերցիոն տարածքը ստեղծում է դրական աշխատանքային մթնոլորտ, խթանում ստեղծագործական մտքին և բարձրացնում արտադրողականությունը։ Նորարարաական մոտեցումները կոմերցիոն ոլորտի անբաժանելի մասն են կազմում, ուստի մեր թիմն աշխատում է առաջարկել ձեզ հնարավորինս վերջին թրենդներին համահունչ լուծումներ:
Սկսած առանձին գրասենյակներից և ընդհանուր աշխատանքային տարածքներից մինչև մանրածախ առևտրի ոլորտ ՝ մենք ստեղծում ենք տարածքներ, որոնք համապատասխանում են ձեր բիզնեսի պահանջներին։ Մեր թիմը համատեղում է թե՛ էսթետիկ տեսքը , թե՛ ֆունկցիոնալությունը գործնական միջավայրում, արդյունքում ստանում ենք տարածք, որը դառնում է ձեր բրենդի անբաժանելի մասը:
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ՝
- Գրասենյակներ
Այստեղ կարևոր է ստեղծել աշխատանքային մթնոլորտ ՝ օգտագործելով ճշգրիտ նյութեր և գույներ, ինչծես նաև նոր տեխնոլոգիաներ ՝ աշխատանքային ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
- Մանրածախ առևտրի ոլորտ
Մենք օգնում ենք մանրածախ բիզնեսներին ստեղծել հրապուրիչ, հետաքրքիր տարածքներ՝ բարելավելով հաճախորդների փորձը և ցուցադրելով ձեր բրենդը։
- Բրենդային Ինտեգրում
Դիզայնի ընթացքում մշակվում է պլան, թե ինչպես պետք է տարածքն արտացոլի և ամրապնդի ձեր բրենդի ինքնությունը՝ ներառելով ձեր արժեքները ինտերիերի տարրերի միջոցով։
- Տեխնոլոգիական Ինտեգրում՝
Մենք ապահովում ենք, որ ձեր տարածքը պատրաստ լինի ժամանակակից տեխնոլոգիաներին՝ արդյունավետ աշխատանքային գործընթացների, հանդիպումների և ընդհանուր գործողությունների համար։
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Հյուրընկալության ոլորտում միջավայրը հանդիսանում է կարևորագույն գործոն՝ գրավելու հյուրերին և ապահովելու նրանց հանգիստը և ժամանցը։ Այս ոլորտում միջավայրը ձևավորվում է այն սկզբունքով, որ համապատասխանի հյուրերի և այցելուների պահանջներին: Շատ դեպքերում այստեղ համադրվում են տարբեր ոճեր և դեկորացիոն էլեմենտներ՝ միջավայրն էլ ավելի հագեցած և հետաքրքրիր մատուցելու համար:
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ՝
- Հյուրանոցային Դիզայն
Հյուրանոցային դիզայնը ներառում է ընդհանուր ներքին հարդարումը , ինչպես նաև լյուքս ծառայություններ՝ լոբբի տարածքից մինչև հյուրասենյակներ՝ ապահովելով ձեր բրենդի ինքնությունը։
- Ռեստորանային Դիզայն
Մենք ստեղծում ենք յուրահատուկ ռեստորաններ և սրճարաններ, որոնք գրավում են այցելուներիիրենց ֆունկցիոնալությամբ և ներքին հարդարման շնորհիվ: Այստեղ բացի էսթետիկ տեսքը , կարևոր են նաև տեխնիկական այնպիսի լուծումներ, ինչպիսին են լուսավորության բաշխումը, օդափոխման ճիշտ համակարգը և այլն։