Դուբայի կենտրոնում գտնվող այս բնակարանը համադրում է հավերժական գեղեցկությունը և ժամանակակից ֆունկցիոնալությունը՝ ստեղծելով հին ու նորի ներդաշնակ մթնոլորտ: Այստեղ համադրված են արվեստի գործեր, նկարիչների հետաքրքիր աշխատանքներ , ինչպես նաև վինտաժային կահույք, որոնց յուրաքանչյուր դետալը ներկայացնում է մի պատմություն։
Նուրբ ընտրված անտիկ իրերը ստեղծում են արժեք և ջերմություն, իսկ ժամանակակից դիզայներական տարրերն ապահովում են հարմարավետություն և ուրույն ոճ։